Jump to content

Քելլի Գեյլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քելլի Գեյլ
Ծնվել էմայիսի 14, 1995(1995-05-14)[1] (29 տարեկան)
ԾննդավայրԳյոթեբորգ
Քաղաքացիություն Շվեդիա և  Ավստրալիա
Մասնագիտությունմոդել և Փլեյբոյի փլեյմեյթ
Պարգևներ և
մրցանակներ
 Kelly Gale Վիքիպահեստում

Քելլի Գեյլ[2] (շվեդ.՝ Kelly Gale, մայիսի 14, 1995(1995-05-14)[1], Գյոթեբորգ), հնդկաավստրալական ծագմամբ[3] շվեդ մոդել[4][5]։ Ապրում է Նյու Յորքում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոդելի մայրը՝ Գիտան, հնդկուհի է[6], ով ծնվել է Հնդկաստանի Պումա քաղաքում, հայրը ֆուտբոլիստ է՝ Ավստրալիայի Տատուրա քաղաքից[7]։ Քելլին ծնվել է 1995 թվականին Գյոթեբորգ քաղաքում, վաղ տարիքից զբաղվել է սպորտով, խաղացել է ֆուտբոլ և թենիս[8], դպրոցական կրթություն ստացել է Göteborgs Högre Samskola մասնավոր դպրոցում[9]։

13 տարեկան հասակում նրան Գյոթեբորգի սրճարաններից մեկում նկատում է մոդելային գործակալ[10]։ Ի սկզբանե ծնողները դեմ են եղել Քելլիի մոդելային բիզնեսում մասնակցությանը, սակայն հետո զիջել են իրենց դիրքերը[11]։

Առաջինը, մոդելին հաջողություն է բերել H&M ընկերության հետ պայմանագիրը[12]։ Մոդելի համար մեծ բեմերի վրա առաջին ելույթը եղել է Chanel-ի 2012 թվականի ցուցադրության ժամանակ։ 2013 թվականին առաջին անգամ հրավիրվել է Victoria’s Secret Fashion Show-ի տարեվերջյան ցուցադրությանը մասնակցելու։

Տարբեր ժամանակահատվածներում Քելլի Գեյլը մասնակցություն է ունեցել՝ Azzedine Alaia, Chanel, Monique Lhuillier, Tommy Hilfiger, Band of Outsiders, Narciso Rodriguez, Vivienne Tam, Ralph Lauren, Christopher Kane, Reem Acra, Tom Ford, Jean Paul Gaultier, John Galliano, Academy of Arts, Diane von Fürstenberg, Nanette Lepore, L’Wren Scott, Thomas Tait, Houghton, Rag & Bone և Victoria's Secret ցուցադրություններում[13]։

2016 թվականի սեպտեմբերին, Քելլին հայտնվել է Playboy ամսագրի շապիկին[14][15]։ 2013, 2014[16] և 2016 թվականներին հրավիրվել է «Victoria's Secret» ընկերության տարեվերջյան ցուցադրություններին[17]։

Վարում է առողջ ապրելակերպ, ուշադրություն դարձնելով ճիշտ սնմանը։ Զբաղվում է սպորտով, մասնավորապես՝ քայլքով, վազքով, բռնցքամարտով և յոգայով[18]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Babesdirectory — 2020.
  2. «Svenska Kelly med i årets Victoria's secret-show: 'Det var fantastiskt'». Elle. Sweden. 2014 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.
  3. «Victoria's Secret Model Kelly Gale Reveals her Diet and Exercise Tips». Harper's Bazaar. Australia. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.
  4. Kelly Gale (@kellybellyboom) • Instagram photos and videos
  5. «Kelly Gale». Ford Models. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
  6. «Is Kelly Gale the hottest body in the business?». Daily Telegraph.
  7. Dengate, Cayla (2016 թ․ դեկտեմբերի 1). «Meet The Australian (And New Zealand) Victoria's Secret Angels». Huff Post. Australia. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.
  8. Taylor Harris (2012 թ․ օգոստոսի 22). «Model Call: Kelly Gale». wwd.com. Women's Wear Daily. Վերցված է 2014 թ․ հուլիսի 25-ին.
  9. Julia Rubin (2013 թ․ հունիսի 12). «Model Kelly Gale on Her Bookworm Tendencies and Wearing Kenzo as a Kid». teenvogue.com. Teen Vogue. Վերցված է 2014 թ․ հուլիսի 25-ին.
  10. Julia Frank (2014 թ․ հուլիսի 18). «Model Kelly Gale on boxing with Adriana Lima and being cast by Karl Lagerfeld». vogue.com.au. Vogue Australia. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 24-ին.
  11. Kevin Carlsson (2014 թ․ դեկտեմբերի 4). «Kelly Gale – Victoria's Secrets svensk-doldis». expressen.se (հյուսիսային սաամի). Expressen. Վերցված է 2015 թ․ հունվարի 12-ին.
  12. Liana Satenstein (2014 թ․ նոյեմբերի 24). «How Kelly Gale Went from Being Bullied to Modeling for Victoria's Secret». vogue.com. Vogue. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 12-ին.
  13. http://www.fashionmodeldirectory.com/models/Kelly_Gale/
  14. «Miss September 2016 - Photos from Miss September 2016 Kelly Gale's Playboy Magazine Debut». Playboy. Playboy Enterprises. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
  15. «Miss September 2016 Kelly Gale's Playmate Pictorial». Playmates. Playboy. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 20-ին.
  16. «Here Are All the Models Walking the 2014 Victoria's Secret Fashion Show». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  17. Lupica, Lilith Hardie (2018 թ․ նոյեմբերի 7). «Model Kelly Gale is working out 6 days a week and walking up to 30kms a day before the 2018 Victoria's Secret Fashion Show». Vogue.com.au.
  18. Nidhi Sharma (2014 թ․ մարտի 25). «My Beautiful Life: Kelly Gale». vogue.in. Vogue India. Վերցված է 2014 թ․ հուլիսի 25-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քելլի Գեյլ» հոդվածին։